Հարավամերիկյան սկանդալ. 2 կարմիր քարտ առանց հեռացման
Աջակցիր «Ա1+»-ինԲրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեկերը ֆուտբոլի պատմության մեջ դարձավ առաջին խաղացողը, որը մեկ խաղում երկու անգամ արժանացել է կարմիր քարտի, բայց այդպես էլ չի հեռացվել դաշտից:
2022թ աշխարհի առաջնության Էկվադոր – Բրազիլիա ընտրական խաղի մրցավար, կոլումբիացի Ռոլդանը, հանդիպման 31-րդ րոպեին կոպիտ խաղի համար կարմիր քարտ է ցույց տվել Բեքերին, սակայն VAR-ը դիտելուց հետո փոխել է իր որոշումը:
Հանդիպմանը վերջում ավելացված ժամանակում մրցավարը Բրազիլիայի հավաքականի դարպասապահին արդեն երկրորդ անգամ է պատժել կարմիր քարտով, բայց հյուրերի ճնշման տակ կրկին դիմել է VAR-ի օգնությանը, և նորից չեղարկել իր որոշումը: Բացի այդ, գլխավոր մրցավարը երկու անգամ 11մ հարված է նշանակել բրազիլացիների դարպասին, բայց երկու դեպքում էլ հետ կանգնել իր որոշումից:
Խաղից հետո Էկվադորի հավաքականի գլխավոր մարզիչ Գուստավո Ալֆարոն հայտարարել է, որ VAR-ը պարզապես «սպանում» է ֆուտբոլի ոգին:
Էկվադոր – Բրազիլիա խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1: Բրազիլացիները 36 միավորով գլխավորում են ընտրական մրցաշարի աղյուսակը, իսկ էկվադորցիները 24 միավորով գտնվում են 3-րդ տեղում: