Արմեն Սարգսյանը ցավալիորեն մանիպուլացիայի է ենթարկում իրավիճակը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս իրավիճակում տարբերություն չկա՝ նախագահի թեկնածուն Վահագն Խաչատրյա՞նն է, Վահագն Ալեքսանյանը, թե՞ ասենք Պողոս Պողոսյանը։ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով իշխանության կողմից Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի թեկնածության մասին շրջանառվող տեղեկություններին։
«Եթե իշխանությունն է առաջադրել թեկնածուին, մեր դիրքորոշումը պարզ է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ մեկ տարի կլինի, ինչ Վահագն Խաչատրյանը նշանակվել է ԲՏԱ նախարար, բայց այս ընթացքում ռազմարդյունաբերության կոմիտեն ղեկավար չունի։
Հարցին՝ ի՞նչ տարբերություն՝ նախագահի թեկնածուն իշխանությունից է, թե ընդդիմությունից, եթե լիազորությունների շրջանակը սահմանափակ է, պատգամավորն ասաց, որ Արմեն Սարգսյանը ցավալիորեն մանիպուլացիայի է ենթարկում իրավիճակը։
«Ապագա նախագահն ունի ազդեցության գործիքներ՝ ազդելու հակասահմանադրական գործընթացների վրա»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Հարցին՝ կիսո՞ւմ եք Ձեր գործընկերոջ՝ Հայկ Մամիջանյանի տեսակետը, թե ԵԽԽՎ բանաձևը հայանպաստ չէ, և առհասարակ այդ բանաձևին դեմ քվեարկելը արդարացվա՞ծ քայլ էր Հայաստանի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ այնտեղ հայ գերիների և ղարաբաղյան հակամարտության մասին էր նաև խոսքը, Տիգրան Աբրահամյանն արձագանքեց․ «Իշխանությունը ԵԽԽՎ-ը այդ բանաձևը դարձրեց սկանդալային միջադեպ»։
Մանրամասները՝ տեսանյութում։