Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ինչո՞ւ է Թուրքիան այսքան շահագրգռված վերականգնելու Հայաստանի հետ հարաբերությունները․ Հ․Սարաֆյան (տեսանյութ)

«Ինձ միշտ մտահոգել է այն հանգամանքը, որ մենք միշտ գերագնահատել ենք Թուրքիայի վտանգն ու միշտ թերագնահատել ենք Ադրբեջանի վտանգը։ Եվ հասանք այս օրվան։ Եվ ստեղծվեց մի տրամադրություն, թե մենք ի վիճակի չենք նստել ու բանակցել Թուրքիայի հետ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա բանակցություններին։

ՍԴՀԿ ատենապետը նաև համոզված է, թե բանակցություններին Թուրքիան չի կարող մեզ որևէ պայման պարտադրել։ Եվ, եթե փորձի պայմաններ դնել ու Հայաստանին ստիպել ընդունել դրանք, ապա հայկական կողմը կարող  է խզել այդ հարաբերություններն ու վերադառնալ ելման կետին։

Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին՝  նա շեշտեց, որ տարբեր երկրների կողմից այդ ողբերգական իրադարձություններն ընդունվել են սփյուռքում հայկական կազմակերպությունների, և ոչ թե ՀՀ իշխանությունների աշխատանքի շնորհիվ։

«Միակ բանը, որ հիշում եմ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ողջունում էր այս կամ այն երկրի կողմից Ցեղասպանության ընդունումը։ Ողջունելն ու քայլեր անելը տարբեր բաներ են»,- հավելեց Համբիկ Սարաֆյանը։



Մանրամասները՝  տեսանյութում։