Բացել լրահոսը Փակել լրահոսը
272869912_664223441689980_7627570674726199916_n
A A
Հասարակություն

Ստեփանակերտում կինն իրեն ցած է նետել պատշգամբից և մահացել

2022թ. փետրվարի 1-ին` ժամը 08:30-ի սահմաններում, 1941թ. ծնված Ժենյա Աբգարի Հարությունյանը կյանքին վերջ տալու նպատակով իրեն ցած է նետել իր տան՝ Ստեփանակերտ քաղաքի Իսակով 3/28 հասցեի պատշգամբից և մահացել: Հայտնում է ԱՀ ՔԿ-ն։
 
Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության ավագ քննիչը:
 
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր և կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար: