Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբեն Մեհրաբյան
A A
Քաղաքականություն

Ժամանակն է պատերազմին նախորդած ողջ բանակցային գործընթացը դնել սեղանի վրա․ Ռուբեն Մեհրաբյան

Տարբերություն չկա, թե ինչ է խոսում Սերժ Սարգսյանը և ինչու։ Չեմ կարծում Սերժ Սարգսյան քննարկելն այլևս իմաստ ունի։

 

«Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցում արցախյան բանակցությունների շուրջ ներկայացրած պարզաբանումներին։

 

«Հիմա Սերժ Սարգսյան կարող է ինչպես ուզի, ինչ ուզի, ինչքան ուզի խոսի և դրանից միևնույն է ոչինչ չի փոխվում։ Մենք ունենք այն, ինչ ունենք։ Այն,  ինչ ունենք եղել է նախ և առաջ իր նախորդի տասնամյա կառավարության և իր տասնամյա կառավարության արդյունքում։ Այսքանը պարզից էլ պարզ է»,-ասաց քաղաքագետը։

 

Նիկոլ Փաշինյա՞նն է մանիպուլացնում արցախյան բանակցային գործընթացը, թե Սերժ Սարգսյանը՝ հաշվի առնելով, որ երկուսն էլ խոսում են ներկայացնելով հակափաստարկներ։ Հարցին քաղաքագետն այսպիսի պատասխան տվեց․

 

«Ես կարծում եմ՝ ժամանակն է բոլորի կողմից պատերազմին նախորդած ողջ բանակցային գործընթացը ուղղակի տեքստով դնել սեղանի վրա։ Եվ խոսակցությունները դրանով կվերջանան։ Սա է իմ մոտեցումը։ Պարզից էլ պարզ է՝ մանիպուլյացիային վերջ տալու լավագույն կարճ ճանապարհը սա է»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

 

Քաղաքագետից փորձեցինք ճշտել, թե ինչ  նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, որ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կարող է հանրայնացնել նաև բանակցային գործընթացից որոշ մանրամասներ,  Ռուբեն Մեհրաբյանն այսպես արձագանքեց․

«Էլ ինչ ծայրահեղ դեպք է ուզում լինի։  Այն ինչ տեղի ունեցավ, դրանից հետո էլ ինչ ծայրահեղ դեպք։ Չգիտեմ, կարող է իր համար իր քրեական գործի հետ կապված է, ես չգիտեմ»։

Հիշեցնենք՝ երեկ իր ծավալուն հարցազրույցում  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ և մանրամասներ ներկայացրել։