Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն ԱԺ նախագահ
A A
Քաղաքականություն

Իմ թեկնածությունը եղել է, բայց ես ինքնաբացարկ եմ հայտնել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Վահագն Խաչատրյանի նախագահի թեկնածու առաջադրվելու հետ Խաչատուր Սուքիասյանը կապ չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը։

 

« Խաչատուր Սուքիասյանը վարչության քննարկումներին չի մասնակցում և չի էլ կարող մասնակցել, որովհետև չի հանդիսանում վարչության անդամ։ Եվ այդ քննարկումը նախ տեղի է ունեցել վարչության կազմով, իսկ հետո խմբակցության կազմով է քննարկվել»,- ասաց Ալեն Սիմոնյանը նշելով, որ այլ թեկնածուների անուններ քննարկվել են, բայց որոշումը կանգ է առել ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանի վրա։

 

«Գտնում եմ, որ շատ լավ թեկնածու ենք ընտրել, ով իր անցած ճանապարհով, պարկեշտությամբ  համապատասխանում է և բավականին լավ կիրականացնի իր պարտականությունները»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը, թե եղել է նաև Ալեն Սիմոնյանի թեկնածության առաջադրումը նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը ինքնաբացարկ է հայտնել։

 

Անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականաի մասին հնչող հարցին Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը այս պահին կատարում է նախագահի պարտականությունները և կոռեկտ չի համարում մեկնաբանել  չորրորդ նախագահի հրաժարականը՝ նշելով՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում գրել է պատճառները։

Ալեն Սիմոնյանը պատասխանելով հարցին, թե ինչու է ինքնաբացարկ հայտնել նշեց, որ դեռ չէր հասել այն աստիճանի, որպեսզի ստանձնի երկրի ղեկավարումը․ «Ես համարում եմ, որ իմ աշխատանքը այստեղ լավ եմ անում։ Շատ պատճառներ կան, որ ինքնաբացարկ եմ հայտնել։ Երկրին պետք է պատասխանատվությամբ ենթարկվել և երևէ հենց դա է եղել նաև պատճառը, որ ինքնաբացարկ եմ հայտնել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ Հայաստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց նաև, որ թեկնածուների մեջ եղել է նաև կին, բայց չհանրայնացրեց անունը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։