A
A
Արցախի փողոցում խոշոր հրդեի տեսանյութը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն հայտնել ենք, որ այսօր՝ փետրվարի 2-ին, ժամը 11:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի 8 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:08-ին, մարվել՝ 12:42-ին: