Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վարչապետը հյուրընկալել է Լորիս Ճգնավորյանին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին: Վարչապետն անգնահատելի է համարել պարոն Ճգնավորյանի ավանդը երաժշտական արվեստում: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է կոմպոզիտորի ընթացիկ գործունեությամբ և հույս հայտնել, որ նա կշարունակի նոր հեղինակային գործերով հարստացնել հայ երաժշտարվեստը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները: