Բացել լրահոսը Փակել լրահոսը
273252689_4754254564692200_7130492471862570222_n
A A
Հասարակություն

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի, Աշոցքի, Սիսիանի (Գորայքի հատված) տարածաշրջանների ավտոճանապարհներին, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
 
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: