Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը պահպանում է առավելությունը

Բեռլինում ընթացող շախմատի Գրան Պրիի խաղարկության 2-րդ փուլում այսօր կայացան խմբային մրցաշարի 4-րդ տուրի պարտիաները: 

Հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց հնդիկ Սանթուշ Վիդիթի հետ: Վաստակելով 3-րդ միավորը, նա շարունակում է գլխավորել C խմբի մրցաշարային աղյուսակը: Սանթուշ Վիդիթն ու ռուսաստանցի Դանիլ Դուբովն ունեն 2-ական միավոր:

Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ փետրվարի 9-ին նախատեսված 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Վինսենտ Կայմերի հետ: