Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լուկաշենկոյի ասածը դատապարտելի է․ հիշեցնեմ, թե Ղազախական դեպքերի ժամանակ ում էր պետք Հայաստանը (տեսանյութ)

Երեկ Բելառուսի նախագահ պարոն Լուկաշենկոն Սոլովյովին տված հարցազրույցում անթույլատրելի և պետության ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է թույլ տվել, մասնավորապես նշելով «Ու՞մ է պետք Հայաստանը»։

 

Խորհրդարանում Լուկաշենկոյի հայտարարություններին անդրադարձավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակուբյանը նշելով, որ այդ որակումներն իսկապես դատապարտելի են։

 

« Մեր գործընկեր երկրի ղեկավարն իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ։ Եվ ես ուզում եմ հիշեցնել։ Վերջերս՝ղազախական դեպքերի ժամանակ, թե ու՞մ էր պետք Հայաստանը»,- ասաց պատգամավորը ՝վստահեցնելով, որ Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում են պետք և ում է պետք ՀՀ-ն։

 

Մանրամասները՝ տեսանյութում։