Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երկրից դուրս կատու են դառնում․ բոլոր ապօրինությունների համար պատասխան պիտի տան․ Սաղաթելյան (տեսանյութ)

Դատարանում փաստաբանները շատ հստակ, շատ մանրակրկիտ ներկայացրին բոլոր հիմնավորումները, որ Առուշ Առուշանյանին կալանքի տակ պահելը որևէ հիմնավորում չունի։

Այսօր վերաքննիչ դատարանի բակում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ԱԺ փոխխոսնակ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը՝ կարծիք հայտնելով Գորիսի կալանավորված համայնքապետ Առուշ Առուշանյանի գործի առնչությամբ դատարանից ակնկալվող որոշման մասին։

«Այստեղ մնում է՝ դատավորը կենթարկվի՞ հերթական ճնշումներին, թե՝ ոչ, արդյոք կիրականացնի արդարադատություն, թե՝ ոչ։ Հայաստանում դատարանները և ուժային կառույցները  դարձել են գործիք՝ Նիկոլի բռնապետությունը Հայաստանում հաստատելու համար»,- ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղթելյանը՝ կարծիք հայտնելով, որ այսօր դատավորներին դատում են միայն նրա համար, որ ընդդիմադիրներին ապօրինի չեն դատում։

« Սա խայտառակություն է։ Եվ միջազգային հանրությունը, իրավապաշտպան կազմակերպությունները լուռ հետևում են այս իրավական բեսպրեդելին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ իրենք անելու են ամեն բան և պայքարեն այս ամենի դեմ, որովհետև սա վերջանական մեր երկիրը տանելու է կործանման։

Հարցին՝ ինչու են միջազգային կառույցներն ու իրավապաշտպան կազմակերպությունները լռում, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ տպավորություն է, որ այս իշխանությունը բոլորին ձեռնտու է, բացի հայերից։

Անդրադառնալով Բելառուսի նախագահի հնչեցրած գնահատականներին Իշխան Սաղաթելայանն ասաց,որ երկիրը իշխանությունները հասցրել են մի վիճակի, երբ նախկին կոլխոզի նախագահներն են մեր երկրին ծաղրում, արհամարհանքով վերաբերվում։

«Կյանքը ցույց է տվել, որ իրենք այդ մուրճը, իրենց հնարավորությունները միայն օգտագործում են ժողովրդի դեմ և ներքաղաքական կյանքի։ Իրենք չեն արձագանքում թշնամուն, իրենք չեն արձագանքում ադրբեջանցուն։ Սա խոսում է Հայաստանի արտաքին քաղաքականություն չունենալու մասին։ Պարտության խորհրդանիշ ուժը չի կարող պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի շահը»,- ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ իշխանությունները երկրից դուրս կատու են դառնում։

 Հիշեցնենք՝Վերաքննիչ դատարանը քննում է Առուշ Առուշանյանի բողոքը՝ կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ։ Իսկ Առուշ Առուշանյանի աջակիցները դատարանի դիմաց խաղաղ ակցիա են իրականացնում ի աջակցություն Գորիսի կալանավորված քաղաքապետի։

Մանրամասները՝ տեսանյութում։