Բատմինտոնուհի Էլեն Տիրատուրյանը Իրանում գրավել է 2-րդ տեղը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը ներկայացնող բադմինտոնուհի Էլեն Տիրատուրյանը մրցանակային տեղ է գրավել Իրանում ավարտված միջազգային պատանեկան մրցաշարում։
Մեր 17-ամյա մարզուհին անհատական մրցումներում հասել է մինչև երկրորդ փուլ, որտեղ զիջել է իրանցի Մարիամ Էսմայելի Տաբարին՝ 1։2 (24:26, 21։13, 19։21)։
Զուգախաղերում Էլեն Տիրատուրյանը հնդկուհի Սամայարա Պանվարի հետ հաղթահարելով առաջին երկու փուլերը, մտել են եզրափակիչ: Այստեղ հայ-հնդկական զույգը պարտվել է Իրանի ուժեղագույն զույգին՝ 0։2 (15:21, 13:21): Այդպիսով, մեր մարզուհին զուգախաղերում բավարարվել է արծաթե մեդալով։
Այդ մրցաշարից անմիջապես հետո էլեն Տիրատուրյանը մասնակցում է իրանական Շիրազ քաղաքում մեկնարկած «Արևածագի 10 օր» անվանումը կրող խոշոր մրցաշարին, որտեղ հանդես է գալիս նաև մեր առաջատար բատմինթոնուհի Լիլիթ Պողոսյանը։
Այդ մրցաշարում արդեն կայացել են նախնական փուլի հանդիպումները։ Ավաղ, մեր երկու պատվիրակները պարտություն են կրել և անհատական մրցումներում, և զուգախաղերում։ Նրանք ավարտել են ելույթները։