Ես Նիկոլի համար լիքը բաներ եմ արել, պառկել եմ ասֆալտին, բայց այսօր մեզ պետք է Ահարոն Խաչատրյանը․ քաղաքացի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքացիները փակել են Մարտունի- Վարդենիս ավտոճանապարհը։ Պատճառը այն է, որ վարդենիսցիները պահանջում են, որ իրենց քաղաքը ղեկավարի Վարդենիսի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Ահարոն Խաչատրյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Ահարոն Խաչատրյանը, ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արամ Մելքոնյանը։
Քաղաքացիներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց լավ աշխատող քաղաքապետ է պետք։
«Ես Նիկոլի համար լիքը բաներ եմ արել, պառկել եմ ասֆալտին, բայց այսօր մեզ պետք է մեր ռայոնի համար Ահարոն Խաչատրյանը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ կարծիք հայտնելով՝ ես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից չեմ հիասթափվել։
Իսկ հարցին՝ այդ դեպքում ինչու են դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արամ Մելքոնյանին, քաղաքացին այսպիսի պատասխան տվեց․
«Այսօր աշխատող ուժը Ահարոն Խաչատրյանն է, ով կարող է ռայոնի համար սրտացավ մի բան անի»,- ասաց քաղաքացին։
Մանրամասները՝ Erkir.am -ի տեսանյութում։