Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

ArLeAM-ը երկրորդ տարին անընդմեջ PRODEXPO ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է (տեսանյութ)

PRODEXPO-ն սննդի և խմիչքների ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից մեկն է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում:

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացված են սննդամթերք, ալկոհոլային և ոչ ալկոհոլային ապրանքներ ավելի քան 70 երկրներից։  Հնգօրյա ցուցահանդեսին մասնակցում են հարյուր հազարավոր այցելուներ ամբողջ աշխարհից:

ArLeAM-ը սիրով կներկայացնի իր տեսականին՝ բնական հյութեր, մեղր, չրեր, մրգային և բանջարեղենային չիփսեր, ինչպես նաև բարձրորակ գինիներ, հայկական բրենդի և Eau De Vie-ի լայն ընտրանի՝ Door ապրանքանիշի ներքո: