Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Զախարովան՝ պահվող անձանց, Լուկաշենկոյի հարցազրույցի եւ հայկական մշակութային ժառանգության մասին (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ընդգծել է բոլոր պահվող անձանց վերադարձնելու կարևորությունն ու նշել, որ ՌԴ-ն ամեն ինչ անում է այդ ուղղությամբ:

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից 8 հայ զինծառայողի փոխանցումը հայկական կողմին, և, իհարկե, կարևոր է հնարավորինս շուտ լուծել այդ վիճահարույց հարցը հայ-ադրբեջանական հարաբերություններում, ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»,-ասել է Զախարովան։

Վերջինս հիշեցրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ՝ ընդհանուր առմամբ, վերադարձվել է 146 մարդ՝ 127-ը՝ հայկական կողմին, 19-ը՝ ադրբեջանական:

«Կարևոր ենք համարում զուգահեռաբար ջանքերի գործադրումն՝ ուղղված անհետ կորածների ճակատագիրը պարզելուն, և աջակցելու ենք դրան ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ որպես համանախագահ»,- հավելել է դիվանագետը:

Զախարովան նշել է, որ «ՌԴ-ն իր կողմից արել է, անում է և անելու է ամեն ինչ պահվող անձանց վերադարձնելու հարցում: «Այդ հարցը առաջնահերթ է: Մենք հասկանում ենք հարցի էությունն ու առաջնահերթությունը»,- ընդգծել է Զախարովան: