Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dahuk 10.02. (1)
A A
Սպորտ

Պեկին-2022․ Հայաստանի դահուկավազորդուհիները ավարտեցին ելույթները

Հայաստանը ներկայացնող երկու դահուկավազորդուհիներն այսօր մեկնարկեցին Պեկինի օլիմպիական խաղերի կանանց 10 կմ դասական ոճում: Մրցաշարին մասնակցել են 98 դահուկավազորդուհի։

Կատյա Գալստյանը 34:37.5 րոպե արդյունքով զբաղեցրեց 74-րդ, իսկ Անգելինա Մուրադյանը 39:43.4 արդյունքով՝ 94-րդ տեղը: Այս մրցատարածությունում օլիմպիական չեմպիոն է հռչակվել նորվեգուհի Թերեզե Յոհաուգը՝ 28:06.3 րոպե։