A
A
Հայաստանի ֆուտբոլի մրցավարները հավաք են անցկացնում ՌԴ-ում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները փետրվարի 1-12-ը Սլավիկ Ղազարյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում ռուսական Կրիմսկ քաղաքում։ Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հավաքի ընթացքում հայ մրցավարները անցկացնում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ։ ՖԻՖԱ-ի հրահանգիչ Ալան Սնոուդին (Հյուսիսային Իռլանդիա) սեմինարներ է անցկացրել ընդհանուր խաղի կանոնների վերաբերյալ, Ֆարխաթ Աբդուլաևը (Ուզբեկստան) խոսել է VAR համակարգի և դրա կիրառման մասին։ Ֆիզպատրաստության մարզումներն անցկացնում է Արման Ալաբերքյանը։
Մասնակից մրցավարները տեսական և գործնական պարապմունքներից հետո հանձնելու են քննություններ։