Բացել լրահոսը Փակել լրահոսը
1558501557_0_105_2797_1678_640x0_80_0_0_484f02230d271225016877885b579d73.jpg
A A
Քաղաքականություն

Շտայնմայերը վերընտրվել Է Գերմանիայի նախագահ

 Գերմանիայի Դաշնային ժողովը կիրակի սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի նախագահ է վերընտրել երկրորդ հնգամյա ժամկետով, հայտարարել Է Բունդեսթագի խոսնակ Բերբել Բասը, որը նախագահել է Դաշնային ժողովում: Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շտայնմայերի վերընտրությունը սպասելի էր. նրա թեկնածությանն աջակցել են ինչպես իշխող կոալիցիայի կուսակցությունները, այնպես էլ Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալական միությունների ընդդիմադիր դաշինքը: Փոքր կուսակցություններն առաջադրել են իրենց թեկնածուներին, սակայն դրանց ընտրվելու շանսերը լուրջ չեն համարվել։

Շտայնմայերը Գերմանիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի մարտի 19-ից, երբ նա փոխարինել է Յոահիմ Գաուկին։