Համաշխարհային ապահովագրողները հայտնել են Ուկրաինայի օդային տարածքում թռիչքների համար օդանավերի ապահովագրումը դադարեցնելու մասին
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհի խոշորագույն ապահովագրական ընկերությունները հայտնել են ուկրաինական ավիափոխադրողներին այն մասին, որ 48 ժամվա ընթացքում դադարեցնում են Ուկրաինայի օդային տարածքում թռիչքների համար օդանավերի ապահովագրումը: Այս մասին նշված է ուկրաինական SkyUp ավիափոխադրողի կայքում:
Ինչպես հաղորդվում է՝ նման որոշումը պայմանավորված է մարտական գործողություններ սկսվելու բարձր ռիսկերով։
Կայքում զետեղված հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Օդանավերի սեփականատերերը պահանջում են օդանավերի շուտափույթ վերադարձը ԵՄ տարածք՛՛։
Նշվում է նաև, որ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը նախաձեռնել է շտապ հանդիպումներ՝ մշակելու համար հետագա որոշումները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ SkyUp-ի օդանավը վայրէջք է կատարել Քիշնևում՝ Ուկրաինայի տարածք մուտքի սեփականատիրոջ արգելքի պատճառով: