Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ադրբեջանը ցանկանում է կոնկրետ մի ճանապարհ բացել․ Ալեքսանդր Իսկանդարյան (տեսանյութ)

«Այդ հակամարտությունն ընդհանրապես Ուկրաինայի մասին չէ։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, դա Ռուսաստանի փորձն է փոխելու եվրոպական անվտանգության համակարգի կառուցվածքը, ճարտարապետությունը։ Եվ այդ հակամարտությունն ավելի լուրջ է, քան Ուկրաինան է»,- «Ա1+»,-ի հետ զրույցում ասաց «Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով ռուս-ուկրաինական կամ ռուս-արևմտյան լարվածությանը։

Քաղաքագետի ներկայացմամբ, իր գործողություններով ՌԴ-ն ցանկանում է Արևմուտքին ստիպել, որ իր հետ հաշվի նստի։

«Փաստորեն, իր գործողություններում հետևյալն է ասում, եթե սա չարվի, եթե Արևմուտքին ցույց չտանք, թե մենք ինչի ենք պատրաստ, մեզ պարզապես չեն նկատի»,- ասում է նա։

Ա․Իսկանդարյանը նաև հավելում է, թե այդ հակամարտության արդյունքում ՌԴ-ն կարող է տակտիկական հաղթանակ ունենալ, բայց չի կարծում, որ ունի այն ռազմավարական հաղթանակի վերածելու ռեսուրս։

Անդրադառնալով 2020թ․ հրադադարի վերաբերյալ հայտարարության, տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ դրույթին, քաղաքագետն ասում է՝ ադրբեջանական կողմը չի ցանկանում բացել բոլոր ճանապարհները։ Օրինակ՝  Իջևան-Ղազախ երկաթգիծը, փոխարենը համաձայնել է Մեղրիի եկաթգծի բացմանը։

«Խոսքը չի գնում բոլոր ճանապարհների բացման մասին, նրանք չեն ցանկանում բացել բոլոր ճանապարհները, ընդամենը հայտարարության մեջ է այդպես գրված։ Նրանք ցանկանում են բացել կոնկրետ մի ճանապարհ՝ Մեղրիով»,- ասում է Իսկանդարյանը և հավելում, որ դա էլ ցանկանում են ոչ այնքան Նախիջևանի, այլ Թուրքիայի հետ կապ ունենալու համար։

 

Մանրամասները՝   տեսանյութում։