Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ահաբեկչություն՝ պետական մակարդակով (տեսանյութ)

ԱՀ նախագահի դեմ ուղղված Ադրբեջանի դատախազության՝ վերջերս արված հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Արցախի ժողովրդի ու նրա պետականության դեմ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից՝ սպառնալիքի և հայատյացության հերթական դրսևորում:

Չնայած ներքին քաղաքական կյանքում՝ ԱՀ նախագահի հետ ունեցած մեր տարաձայնություններին՝ առաջնորդվելով բացառապես հանրային ու պետական շահերով, չենք կարող անտարբեր մնալ ԱՀ պետականության ինստիտուտներից որևէ մեկի նկատմամբ՝ բացահայտ ոտնձգության հանդեպ:

Այս բովանդակությամբ հայտարարություն են տարածել "Արդարություն", Արցախի ժողովրդավարական կուսակցությունները և ՀՅԴ Արցախի կառույցը: Ընդդիմադիր քաղաքական ուժերը նշում են, որ 1990-ական թվականներից մեր ժողովրդի դեմ ագրեսիա սանձազերծած և այդ ընթացքում բազմաթիվ ռազմական հանցագործություններով հայտնի դարձած Ադրբեջանի իշխանությունները, փորձում են քողարկել իրենց մեղքերը:

Ստեղծված պայմաններում հորդորում են հայության բոլոր հատվածներին ու ազգային կառույցներին հակարշավ նախաձեռնել և Ադրբեջանի ձեռնարկած հերթական հակաարցախյան ահաբեկչական նկրտումների մասին՝ իրազեկել բոլոր պատկան մարմիններին և քաղաքական շրջանակներին:

Կոչ ենք անում «խաղաղության դարաշրջանով» ոգևորված ուժերին սթափվել և կենտրոնանալ տարածաշրջանային անվտանգությունը՝ սեփական ուժերով կազմակերպելու վրա,- մասնավորապես ասված է քաղաքական ուժերի տարածած հայտարարության մեջ:

Մանրամասները՝ Արցախի հանրային ՀԸ տեսանյութում