Ինչու է փոփոխվում «Փաստաբանության մասին» օրենքը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը՝ Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի և Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի մասնակցությամբ, կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման արդյունքներով վերհանված առանձին հարցադրումները քննարկելու նպատակով:
Նախքան հանրային քննարկման ներկայացնելը նախագիծը աշխատանքային կարգով շրջանառվել է ՀՀ-ում գործող բոլոր փաստաբանների միջև նրանց կարծիքները հավաքագրելու համար, այնուհետև առկա ձևաչափով կազմակերպվել է քննարկում, որին ներկա են եղել Արդարադատության նախարարության, ԱԺ-ի, Փաստաբանների պալատի, Հանրային պաշտապնի գրասենյակի, Փաստաբանական դպրոցի ու տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Նախագիծը սահմանված կարգով դրվել հանրային քննարկման։ Նախագծով առաջարկվում են փոփոխությունները, որոնք բխում են 2021-2026թթ. Կառավարության ծրագրից և 2019-2023թթ դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունից։ Մանրամասները՝ տեսանյութում։