Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Մշակույթ

Մատենադարանը պատկերագիրք կհրատարակի՝ ադրբեջանական կեղծ քարոզչամեքենայի դեմ (տեսանյութ)

Ներսես Շնորհալու մահվան 850 տարելիցը ընդգրկվել է Յունեսկոյի հիշարժան տարեթվերի ցանկում և նախատեսված են տարբեր միջոցառումներ՝ գիտաժողով, հրատարակություն, ձեռագրերի ցուցադրություն։

«Ա1+»-ը զրուցել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ՝ նախատեսված միջոցառումների և այս տարվա ծրագրերի շուրջ։

«Բացի Նարեկացուց, իհարկե ոչ իրեն հավասար, բայց ունենք մեծություններ, որոնց, բացի գիտական աշխարհից, կարևոր է ավելի լայն ճանաչման արժանացնել և այս առումով տարելիցը դրան մեծապես կնպաստի ու մատենադարանը մեծ անելիքներ ունի»,- նշեց տնօրենը և հավելեց, որ գիտաժողովը կանցկացվի հոկտեմբերին։

Շուտով լույս կտեսնի «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» պատկերագիրքը։ Անգլերեն լեզվով, քարտեզով շքեղ այս հրատարակությունը կարևոր է հանրահռչակման և ադրբեջանական կեղծ քարոզչամեքենայի դեմ պայքարելու համար», -ընդգծեց պարոն Տեր-Ղևոնդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում