A
A
ՀՀ զինված ուժերի թիկունքի պետն ազատվել է պաշտոնից. կա նոր նշանակում
Աջակցիր «Ա1+»-ինՌոմիկ Մարգարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Որոշումը ստորագրել է Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը:
Որոշման մեջ ասված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Ալեն Սիմոնյանի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Արամ Պողոսյանը: