A
A
Դոնեցկում համընդհանուր զորահավաք է հայտարարվել
Աջակցիր «Ա1+»-ինԴոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը համընդհանուր զորահավաք է հայտարարել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Դիմում եմ հանրապետության բոլոր տղամարդկանց, որոնք կարող են զենք պահել ձեռքում, պաշտպանել իրենց ընտանիքներին, երեխաներին, կանանց, մայրերին։ Պահեստազորում գտնվող հայրենակիցներին կոչ եմ անում գալ զինվորական կոմիսարիատներ»,- հայտարարել է Պուշիլինը: