Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դանիել Իոաննիսյան
A A
Քաղաքականություն

Չի կարող ոստիկանության ճանապարհին ակտիվիստի ձեռքը ինքն իրեն կոտրվել․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել երեկ «Մարիոթ» հյուրանոցի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու վերաբերյալ՝ գրելով․

«Ոստիկանության կողմից դաշնակցական ակտիվիստի ձեռքը կոտրելը և «Երկիր մեդիայի» լրագրողին բերման ենթարկելը, մեղմ ասած, անընդունելի է և անցնում է քրեական օրենսգրքով արգելված գիծը: Ցույցի դեմ գործողությունների սահմաններում ոստիկանության կատարած այս երկու արարքները պետք է ունենան քրեադատավարական հետևանքներ:

Չի կարող ոստիկանության ճանապարհին (կամ բաժնում) ակտիվիստի ձեռքը ինքն իրեն կոտրվել: Եվ չի կարող լրագրողը պատահաբար բերման ենթարկվել: Այդուհանդերձ, ցավոք սրտի, Հայաստանի դատաիրավական համակարգը պատշաճ միջոցներ չի ձեռնարկել նախկինում նման արարքներ գործած ուժայիններին պատասխանատվության կանչելու համար, ինչը բացում է իրավունքների դեմ նորանոր ոտնձգություննների դուռը»:

Ավելի վաղ ոստիկանությունը պարզաբանել էր, որ քաղաքացիներին հյուրանոցային համալիր ներխուժելու փորձերը դադարեցնելու օրինական պահանջ է ներկայացվել, որն անտեսվել է և որևէ մեկը չի ներկայացել որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ և չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ։