Կասկած չունեմ, որ ՌԴ-ն այսօր Պապիկյանի առջև կդնի Դոնբաս խաղաղապահներ մտցնելու հարցը․ Ս․Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կասկած չունեմ, որ Ռուսաստանն այսօր Պապիկյանի առջև կդնի Դոնբաս խաղաղապահներ մտցնելու հարցը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով այսօր սկսված ռուս-ուկրաինական պատերազմին։
Այսօր նաև ՌԴ է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, և Ս․Գրիգորյանը համոզված է, որ այդ երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նրա առաջ դնելու է ՀԱՊԿ՝ այդ թվում նաև հայ խաղաղապահ ուժեր Դոնբաս ուղարկելու հարցը։
«Պատկերացրեք, որ համաձայնեց, և եթե անգամ փոքր կոնտինգենտ ուղարկեց, Արևմուտքը կասի, վերջ, չնեղանաք հայեր, ինչպես կուզեք, ապրեք։ Այդ պահին Ադրբեջանը կներխուժի Սյունիք, դա ժամերի հարց կլինի, և անգամ Թուրքիային չի հարցնի։ Իսկ Սյունիքը մեզ մոտ պահպանվեց Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և մասամբ Իրանի ջանքերով»,- ասում է Ս․Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։