A
A
ԵՄ-ն և ԱՄՆ-ն պատժամիջոցներ են ընդունել Պուտինի և Լավրովի դեմ
Աջակցիր «Ա1+»-ինԵվրամիությունը (ԵՄ) ընդունել է պատժամիջոցների երկրորդ փաթեթը, որում ներառված են Ռուսաստանի պետական այրեր, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նույնպես հայտարարել է նոր սահմանափակումների մասին, որոնք կվերաբերեն ՌԴ պետության ղեկավարին, արտգործնախարարին և Անվտանգության խորհրդի մի շարք ներկայացուցիչների։
Եվրամիությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի նկատմամբ Դոնբասում ռազմական գործողության մեկնարկից հետո։ Նշվում է, որ խոսքը ակտիվների սառեցման մասին է, իսկ թե կոնկրետ որոնք են դրանք, չի նշվում։