A
A
Ֆրանսիան ռուսական բեռնատար նավ է կալանել Լա Մանշում
Աջակցիր «Ա1+»-ինԼա Մանշում ռուսական նավ է կալանվել։ Риа-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ծովային պրեֆեկտուրային։
Ֆրանսիայում ՌԴ դեսպանատնից ՌԻԱ-ի հետ զրույցում հաստատել են բեռնատար նավի կալանավորման մասին տվյալները։ Դիվանագետներն անմիջապես կապ են հաստատել Ֆրանսիայի իշխանությունների հետ պարզաբանումներ ստանալու համար։
«Դեսպանատունը շտապ ահազանգ է ստացել ռուսական բեռնատար նավի նավապետից, որում նա հայտնել է, որ նավը կալանավորվել է Ֆրանսիայի իշխանությունների կողմից Լա Մանշում»,- հայտնել են դեսպանատնից։
Ըստ Agence France-Presse-ի՝ նավը, հավանաբար, պատկանում է ռուսական ընկերությանը, որը պատժամիջոցների տակ է․ այն ավտոմեքենաներ էր տեղափոխում Սանկտ Պետերբուրգ։