Բացել լրահոսը Փակել լրահոսը
ինքնաթիռ
A A
Քաղաքականություն

Լատվիան իր օդային տարածքը փակում է ռուսական ավիաընկերությունների համար

Լատվիան կփակի հանրապետության օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռների համար. այս մասին այսօր հայտարարել է այդ երկրի արդարադատության նախարար Յանիս Բորդանսը։

«Վստահ եղեք, որ ռուսական թռիչքների համար օդային տարածքը կփակվի»,- գրել է նա Twitter-ում։

Փետրվարի 25-ին Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսն առաջարկել է փակել հանրապետության օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։

Կապի (տրանսպորտի) նախարար Թալիս Լինկիցն իր հերթին ասել է, որ Լատվիան ռուսական ավիաընկերությունների օդային տարածքի հնարավոր փակման վերաբերյալ որոշումները կհամակարգի ԵՄ-ի իրենց գործընկերների հետ։