A
A
Ուկրաինան հրաժարվել է բանակցություններից․ Պեսկով
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևի հետ այսօր սպասվող բանակցություններից առաջ հրահանգել էր դադարեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը Ուկրաինայում, սակայն վերջինիս՝ երկխոսության մերժման պատճառով կեսօրին ՌԴ ԶՈւ շարժը վերսկսվել է։
Այդ մասին քիչ առաջ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նա պարզաբանել է, որ քանի որ «իրականում ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններից, այսօր կեսօրին վերսկսվել է ռուսական հիմնական ուժերի առաջխաղացումը՝ գործողության պլանին համապատասխան»։
Պեսկովը պարզաբանել է, որ մի շարք վայրերում շարունակվել են ռազմական գործողությունները։