Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ուկրաինա1
A A
Քաղաքականություն

Ավելի քան 150 հազար ուկրաինացի փախստականներ այժմ հատել են հարևան երկրների սահմանը

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին հայտնել է, որ Ուկրաինայից ավելի քան 150 հազար մարդ է հեռացել։ Այս մասին նա հայտնել է իր Twitter-ում։

«Ավելի քան 150 հազար ուկրաինացի փախստականներ այժմ հատել են հարևան երկրների սահմանը, որոնց կեսը՝ Լեհաստան, իսկ շատերը՝ Հունգարիա, Մոլդովա, Ռումինիա և այլ երկրներ»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ բնակչությունն ակտիվորեն տեղաշարժվում է նաեւ Ուկրաինայի տարածքում, սակայն ռազմական իրավիճակը «դժվարացնում է քանակի գնահատումն ու օգնություն ցուցաբերելը»։