Հայաստանը կորցրել է հաղթած լինելու հանգամանքը․ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովը սկսվեց տերունական աղոթքով, ապա բացման խոսքով հանդես եկավ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը և պաշտոնապես բացված համարելով դաշնակցության ընդհանուր ժողովը՝ հաջողություն մաղթեց ժողովին։
Հետո խոսքը փոխանեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի կազմակերպության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։
Սաղաթելյանը Հայաստանի կազմակերպության անունից շնորհակալություն հայտնեց ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցը ներկայացնող և ավելի քան 25 երկրներից Հայաստան ժամանած ընկերներին։
Այնուհետև խոսեց Հայաստանի առջև ծառացած խնդիրներից, մարտահրավերներից ու այս ամենի համատեքստում կարևորեց ՀՅԴ դերն ու նշանակությունը։
Իշխան Սաղաթելյանին հաջորդեց Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ելույթը, որով վերջինս ներկայացրեց դաշնակցության դիրքորոշումը և ևս ներկայացրեց ՀՅԴ գաղափարախոսությունը՝ ընդգծելով, որ ՀՅԴ-ն հավատարիմ է մնացել իր սկզբունքներին։
Տեր-Խաչատուրյանը նշեց, որ այսօր աշխարի չորս ծագերից հայրենիք ժամանած ՀՅԴ-ականները եկել են այն ընդհանուր համոզմունքին, որ ՀՅԴ բոլոր որոշումնեը անառարկելի են դաշնակցականների համար։
«Գերագույն ժողովը ընդհանուր պահակն է դաշնակցության գաղափարականության և բարոյական ըմբռնումների մեջ։ Այս ընդհանուր ժողովը գումարվում է հայ ժողովրդի համար բախտորոշ ժամանակահատվածում։ Հայաստանը կորցրել է հաղթած լինելու հանգամանքը։ Արցախը վիրավոր է և արցախասփյուռ հայությունը տագնապահար վիճակի մեջ է»,- ասաց Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։