ԿԲ հայտարարությունը ՎՏԲ-Հայաստան բանկի վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Կենտրոնական բանկը հայտարարությամբ է հանդես եկել , որում ասվում է․
Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների, որոնց հետ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի www.vtb.am պաշտոնական կայքում:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բավարար իրացվելիություն և կապիտալ սպասարկելու իր բոլոր պարտավորությունները։ Բանկին հասանելի են նաև Կենտրոնական բանկի կողմից իրացվելիության տրամադրման մշտական հնարավորության գործիքները՝ տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն։
Ի դեպ, համաձայն rate.am-ի՝ Հայաստանում այսօր առավոտյան ռուսական 1 ռուբլու առքի գինը իջել է մինչև 2.50 դրամ, սակայն վաճառքը մնում է բարձր՝ 6 դրամ։