Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պարոն Վիգեն Խաչատրյան, մի՛ ջանացեք լինել ավելի չգիտեմ ինչ․ Դուք ամենա նախկիններից մեկն եք (տեսանյութ)

Պարոն Խաչատրյան մի ջանացեք, մի ջանացեք լինել ավելի չգիտեմ ինչ։

 

Այսպես արձագանքեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն՝ ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի՝ ընդդիմությանն ուղղված ելույթին։ Վարդանյանը հանձնաժողովի նախագահից պահանջեց թույլ չտալ նման երկարաշունչ ելույթներ։

 

«Ձեր գնահատականները, ձեր տեսակետները բոլորին հայտնի են»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ ինչին տեղից, առանց թույլտվության արձագանքեց իշխանական պատգամավորը։

Վիգեն Խաչատրյանը թիմակիցների կողմից հորդոր ստացավ, որպեսզի չմիջամտի։

Աղվան Վարդանյանն էլ ասաց, թե երբ ինքն է խոսում, Խաչատրյանը ձայնազուրկ է։ Իշխանական պատգամավորն էլ քմծիծաղով արձագանքեց՝ ընդունեցի։

«Նախկինների մասին խոսելիս միշտ հիշեք, որ դուք ամենանախկիններից մեկն եք»,- ասաց Աղվան Վարդանյանը Վիգեն Խաչատրյանին։

Իշխանական պատգամավորն էլ՝ թե հիշում է։

«Էդ ձեր հիշողությունը հատվածական է»,-արձագանքեց ընդդիմադիր Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։