Բացել լրահոսը Փակել լրահոսը
պորոշենկո
A A
Քաղաքականություն

Պորոշենկոն բարեկամ երկրների առաջնորդներին հրավիրում է Կիեւ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կոչով դիմել է աշխարհի առաջնորդներին։

«Ես կոչ եմ անում Եվրամիության երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, մյուս բարեկամ երկրների առաջնորդներին գալ Կիև և մասնակցել Ուկրաինայի հետ միասնության և համերաշխության երթին։

Սա կլինի ուկրաինացի ժողովրդին աջակցության հզոր ազդանշան  այս դժվարին ժամանակներում։

Ուկրաինան նույնն արեց, երբ մեր ընկերները համերաշխության կարիքն ունեին։ 2008 թվականին մեր նախագահը մի շարք գործընկերների հետ այցելեց Թբիլիսի, երբ Վրաստանի մայրաքաղաքը ռուսական ռմբակոծությունների և ներխուժման սպառնալիքի տակ էր»,- հայտարարել է նա։