Բացել լրահոսը Փակել լրահոսը
22DED223-FE9F-4398-B6C7-34CD124E4C48_cx0_cy13_cw94_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

«Դոժդի» կայքն արգելափակվել է, «Էխո Մոսկվին»՝ եթերազրկվել

ՌԴ գլխավոր դատախազությունը Ռոսկոմնադզորից պահանջել է սահմանափակել «Էխո Մոսկվի» - ի եւ «Դոժդ»- ի հասանելիությունը։ Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը։
 
Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշված է, որ պահանջն ուղղված է «Էխո Մոսկվի» եւ «Դոժդ»-ի ինտերնետ-կայքերում ծայրահեղական գործունեության, բռնության կոչերի, ինչպես նաեւ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի պաշտպանության հատուկ գործողության շրջանակներում ռուս զինծառայողների գործողությունների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններին:
 
«Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հայտնել է, որ ռադիոկայանը նաև եթերազրկվել է։