Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք թևակոխել ենք շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան․Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

Եթե մենք հետևենք աշխարհում և տարածաշրջանում տիրող իրավիճակին և առաջանորդվենք ըստ այդմ, հնարավոր է որևէ փոփոխություն չանենք։

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցերին, թե ինչո՞վ են պայմանավորված Գլխավոր շտաբում կադրային փոփոխությունները, արդյո՞ք դա Սուրեն Պապիկյանի նախաձեռնությունն է, արդյո՞ք սա տեղավորվում է իր պատկերացրած ռեֆորմների մեջ և ի՞նչ նպատակ է հետապնդում աշխարհաքաղաքական գործընթացների շրջափուլում։

«Վերջին մի քանի տարիներին զարգացումների ընթացքն այնպիսին է, որ մշտապես տեղի են ունենում իրադարձություններ, որոնք վաղօրոք հնարավոր չէ կանխորոշել»,- ասաց Պաիկյանը՝ Տիգրան Աբրահամյանին հիշեցնելով, որ նախորդ անգամ ինքն էր ասում, որ բարեփոխումներն ուշանում են։

«Մենք բնականաբար չենք կարող հապաղել և իրավունք չունենք հապաղել։ Ամեն ինչ բխում է նրանից, ինչի մասին մենք այս ամբիոնից բազմիցս հարցուպատասխանի միջոցով, այդ թվում նաև ձեզ հետ, խոսել ենք»,- ասաց պաշտպանության նախարարը՝ շեշտելով, որ մենք թևակոխել ենք շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան։

Մանրամասները՝ տեսանյութում։