Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+atletika (1)
A A
Սպորտ

Հայաստանի աթլետները կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը

Հայաստանի ութ աթլետներ հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանի ղեկավարությամբ մարտի 5–ին կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային (փակ մարզասրահում) առաջնությանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մրցումներին կմասնակցի նաև մեր առաջատար եռացատկորդ, կապանցի Լևոն Աղասյանը: Նա մարտի 18-22–ը հանդես կգա Սերբիայում կայանալիք մարզասրահների աշխարհի առաջնությանը:

Այս տարվա հունիսի 11–ին Հայաստանի աթլետիկայի հավաքականը կմասնակցի Մալթայում նախատեսված Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, իսկ մայիսին և օգոստոսին՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: