Միքայել Ավանեսյանը Թուրքիայում ոսկե մեդալ է նվաճել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի 14-ամյա թենիսիստ Միքայել Ավանեսյանը հաղթող է ճանաչվել Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած թենիս Եվրոպայի զարգացման առաջնությունում։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Եզրափակիչում Միքայել Ավանեսյանը 4։6, 6։2, 6։1 հաշվով հաղթել է չեռնոգորցի մրցակցին: Զուգախաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Միքայել Ավանեսյանն ու Դավիթ Պողոսյանը գրավել են մրցանակային -րդ տեղը:
Այսօր կմեկնարկի մրցաշարի երկրորդ փուլը, որին ևս կմասնակցեն հայ թենիսիստները: Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականի կազմում բացի Միքայել Ավանեսյանից և Դավիթ Պողոսյանից, մրցավայր են մեկնել նաև Լիլիթ Անտոնյանը և Սոֆի Գիդաչյանը: Մարզիչը Վահե Ավետիսյանն է:
Մրցաշարին մասնակցում են եվրոպական 11 երկրների ներկայացուցիչներ։
Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականից բացի Թուրքիայում են գտնվում նաև մեր մինչև 12 տարեկան տղաների և աղջիկների թիմերը, որոնք մասնակցում են Եվրոպայի կազմակերպած ուսումնամարզական հավաքին: