A
A
Ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը
Աջակցիր «Ա1+»-ինԲելովեժսկայա Պուշչայում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է Մինսկում Ռուսաստանի դեսպանությանը տելեգրամյան ալիքը։
«Բելառուսում ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը: Բանակցությունները տեւել են մոտ երեք ժամ»,- գրել է դիվանագիտական առաքելությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում կայացել էր ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը: Հանդիպումը տևել էր հինգ ժամ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Մարտի 3-ին Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունները Բելովեժյան անտառում սկսել էին բանակցությունների երկրորդ փուլը։