Բացել լրահոսը Փակել լրահոսը
232553
A A
Քաղաքականություն

Դրական տեղաշարժեր կան Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում. Միխայիլ Պոդոլյակ

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը դեռ չի բերել այնպիսի արդյունքների, որոնք էապես կբարելավեն իրավիճակը կարգավորման առումով։ Այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը բանակցությունների 3-րդ փուլի ավարտից հետո:

«Կարգավորման հիմնական քաղաքական բլոկի շուրջ, հրադադարի և անվտանգության երաշխիքների հետ մեկտեղ, ինտենսիվ խորհրդակցությունները կշարունակվեն: Մինչ օրս իրավիճակն էականորեն բարելավող արդյունքներ չկան»,- տեղեկացրել է նա:

Պոդոլյակը նաև նշել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև հումանիտար միջանցքների հարցով բանակցություններում դրական տեղաշարժեր կան: 

«Մարդասիրական միջանցքների լոգիստիկ փոփոխությունները մարդկանց ավելի արդյունավետ օգնություն ցուցաբերելու հնարավորություն կստեղծեն»,- ասել է նա:

Բանակցությունների ընթացքում Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև ինտենսիվ խորհրդակցություններն ու հրադադարի շուրջ ծավալվող կարգավորումները շարունակվել են: