Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վրաստանում պահանջում են սահմանել վիզային ռեժիմ Ռուսաստանի քաղաքացիների համար

Ուկրաինային աջակցող հերթական ցույցն է տեղի ունեցել Թբիլիսիում:

Ցուցարարները համերաշխություն են հայտնել Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին։ Նրանք հիմնական մի քանի կոչով են հանդես եկել՝ պահանջելով իշխանություններից փակել վրացական երկինքը Ռուսաստանի համար, սահմանել վիզային ռեժիմ Ռուսաստանի քաղաքացիների համար և կասեցնել ռուսամետ լրատվամիջոցների գործունեությունը Վրաստանում։ Այս մասին տեղեկանում ենք Alig.ge-ից։

Հանրահավաքին հնչել են Վրաստանի և Ուկրաինայի օրհներգները։