Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Խրամորթի ուղղությամբ կրակել են ականանետով (տեսանյութ)

Երեկ ժամը 23֊ի սահմաններում Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում, հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ-ոց տրամաչափի ականանետից՝ 3 ական արձակելով գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամլո ծառայությունից։ Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Արցախի հանրայինի ռեպորտաժը