Բացել լրահոսը Փակել լրահոսը
275470889_5296428430391041_4199267619376957572_n
A A
Հասարակություն

Մահացել է Հայ ֆիլհարմոնիայի երկարամյա տնօրեն, մշակութային և հասարակական գործիչ Գագիկ Մանասյանը

 Կյանքից հեռացել է Հայ ֆիլհարմոնիայի երկարամյա տնօրեն, մշակութային և հասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Զալիկի Մանասյանը:
 
Նրա ապրած ողջ կյանքը համակ նվիրում էր հայ մշակույթին և ազգային հոգևոր ժառանգությանը, որպես գիտնական և դասախոս ու բացառիկ մտավորական Գագիկ Մանասյանը սիրված ու հարգված անձնավորություն էր թե իր ղեկավարած կոլեկտիվներում և թե հանրության մեջ: