Խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար Ադրբեջանը հստակ նախապայման է ձևակերպել․ Ա․Խառատյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանում ռուսական բազայի առկայությունն ուղիղ պայմանավորված է հայ-թուրքական սահմանի բաց կամ փակ լինելով։ Պուտինն իր վերջին հայտարարություններով դա վերահաստատեց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց արևելագետ, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը՝ անդրադառնալով Գյումրիի 102-րդ ռազմաբազան հանելու մասին Ռուսաստանի և Հայաստանի պաշտոնյաների հայտարարություններին։
Արսեն Խառատյանը գտնում է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունն ապահովում է Ադրբեջանն այն տրամաբանությամբ, որ Թուրքիային թույլ չի տալիս բացել մեր երկրի հետ սահմանը։ Իսկ ՌԴ-ն նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե եթե Հայաստանն առաջարկի, իրենք դուրս կբերեն ռազմաբազան, նպատակ ունի հայերի մոտ ուժեղացնել Թուրքիայից եկող վտանգը։
Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը երեկ պաշտոնապես ընդունեց Հայաստանի համար ժամանակավոր ինքնավար առևտրային միջոցների (ATM) մասին կանոնակարգը, ըստ որի՝ երկու տարով կվերացվեն ԵՄ ներմուծման մաքսատուրքերը հայկական արտադրանքի համար։ Կոնֆլիկտաբանը նաև գտնում է, որ Եվրամիությունը պետք է հավելյալ աջակցություն ցուցաբերի Հայաստանի գործարարներին, որ կարողանան արտահանում իրեկանացնել եվրոպական երկրներ։ Ավելին, փորձի որոշակի ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա, որ այդ երկիրը բացի սահմանը, որպեսզի մատչելի դառնան արտահանման ուղիները։
Մանրամասները՝ տեսանյութում։