Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արևելագետ Արմեն Պետրոսյան
A A
Քաղաքականություն

«Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ որպես բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում «ամենաանշառ խնդիր»

Քաղաքագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ու Ադրբեջանը, օգտվելով աշխարհաքաղաքական բարդ-բարենպաստ իրավիճակից, փորձում են լուծել իրենց համար օրակարգային «ամենանշառ» խնդիրը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

Միաժամանակ գործադրվում են ընդհանուր զինանոցում եղած բոլոր հնարավոր գործիքները.

1. Ռազմական հարթությունում սրում են իրավիճակը և անընդհատ լարվածություն ապահովում Հայաստանի սահմանին, Արցախում՝ վերջինում ստեղծելով նաև կենցաղային ու մարդասիրական բնույթի խնդիրներ։

2. Զուգահեռաբար դիվանագիտական հարթությունում բազմաքայլ կոմբինացիաներ են խաղարկում՝ ինչպես երկկողմ(օր.՝ հաշըության պայմանագրի թեմայի շրջանառումը)՝ Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան, այնպես էլ հնարավոր եռակողմ՝ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ձևաչափերի առաջմղման միջոցով՝ նպատակ ունենալով «համոզել-պարտադրել» Հայաստանին կապուղիների ապաշրջփակման «միջանցքային» տարբերակը։

3. Քարոզչական հարթությունում ևս, «Զանգեզուրի միջանցք» ծրագրի լեգիտիմացման նպատակով ձգտում են ուռճացնել դրա տնտեսական և քաղաքական նշանակությունը՝ Հայաստանի հապաղելու պարագայում վերջինի տարածքը կրկին հերթական տարածաշրջանային «մեգածրագրից» դուրս թողնելու սպառնալիքով։

Նման պայմաններում հայկական կողմը պետք է ձգտի համակողմանիորեն գնահատել Անկարայի և Բաքվի գործելաոճի տրամաբանությունն ու նպատակները, սառը, ոչ հապճեպ և կշռադատված քայլերով խոչընդոտի թուրք-ադրբեջանական հերթական հապճեպ և աճպարարական մարտավարության կենսագործումը, ինչպես դա հաջողվեց 2021թ. երկրորդ կեսին»։