Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայտնի են կարատեի Հայաստանի 2022 թվականի չեմպիոնները

Կայացել է կարատեի Հայաստանի մեծահասակների 34-րդ առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը, մրցաշարին մասնակցել են շուրջ 110 կարատեիստ Երևանից, մարզերից և Արցախից:

Աղջիկների թիմային կատա մրցակարգում ոսկե մեդալը նվաճել են Ալիսա Ասոյանը, Հասմիկ Ղազարյանը և Մարիամ Մուսայելյանը: Աղջիկների անհատական կատա մրցակարգում Հայաստանի չեմպիոն է հռչակվել Ալիսա Ասոյանը, իսկ տղաների անհատական մրցակարգում՝ Միխայիլ Մխիթարյանը:

Տղաների անհատական կումիտե մրցակարգում 2022 թվականի Հայաստանի չեմպիոնությունը նվաճել են Հովհաննես Կարապետյանը (մինչև 60 կգ քաշային կարգ), Սուրեն Հարությունյանը (67 կգ), Դավիթ Մակյանը (75 կգ), Եղիշե Ալեքսանյանը (84 կգ) և Մարտին Մուրադյանը (+84 կգ):

Աղջիկների անհատական կումիտե մրցակարգում հաղթել են Ալիսա Ասոյանը, Ելենա Գասպարյանը (50 կգ), Անուշ Մարուքյանը (61 կգ) և Անիտա Մակյանը (68 կգ):