Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Էդ շանտաժի լեզվով չի լինի խոսալ էլի․ հետևներից կընկնեմ ու իրանք գիտեն ինչ եմ ասում․ Հրաչյա Սարգսյան (տեսանյութ)

Պարո՛ն քաղաքապետ, «Սթրիթ տրաֆիկ» ծրագիրն արդեն ներբեռնված է մեր համակարգչի մեջ։

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։

 «Չէ, ներբեռնված ի՞նչ ա, դոստուպ ա՞ տված»,- հարցրեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Այո՝ հնչեց պատասխանը։

«Դոստուպ պետք չի, պարոն Սարգսյան։ Ինձ պետք է, որ այդ ծրագիրը լինի քաղաքապետարանում։ Ակտով հանձնում-ընդունում ենք արե՞լ։ Երրորդ ամիսն է սրա մասին ենք խոսում։ Եթե չեն անում, պարոն Սարգսյան, նորից եմ ասում, ասեք չի անում այդ կազմակերպությունը․․․ ակտ չի տրամադրել ոստիկանությունը, չգիտեմ՝ ինչ չեն արել»,- ասաց քաղաքապետը։

 

Հրաչյա Սարգսյանին ավագանու անդամ Սարգսյանը պարզաբանեց․ « «Լուսանշան» ՊՈԱԿ-ի և «Լոկատոր» ընկերության պայմանագրի վերանայման անհրաժեշտություն է առաջացել։ Այս շաբաթվա ընթացքում պայմանագիրը երկուստեք կուսումնասիրենք, կհասկանանք»։

 

«Մենք գրություն ունեինք, ճիշտ ա՞»,- հարցրեց քաղաքապետը և հավելեց․ «Մենք գրություն ունեինք, որ այն համարվում է ոստիկանության սեփականությունը, ճիշտ է՞․․․Ու հիմա հանձնման-ընդունման ակտի շրջանականերում պետք է փոխանցվի Երևան համայնքին։ Ճիշտ է՞։ Նույնիսկ դա նոյեմբերին կամ դեմտեմբերին եմ ձեզ ասել»,- ասաց Հրաչյա Սարգսյանը՝ նշելով, որ ավագանու անդամի ասելով՝ ստացվում է, որ չի համապատասխանում իրականությանը։

Քաղաքապետի դիտարկմանն արձագանքեց ավագանու անդամը՝ ևս մեկ անգամ բացատրելով իրավիճակը։

Հրաչյա Սարգսյանն էլ ասաց․ «էդ սաղ հասկանում եմ, ինձ պետք է, որ այդ ծրագիրը լինի մեր սերվերի վրա։ Էդ էլ ասում եմ ինչի համար։ Կա գրություն, ասում է մերն է, եթե եկել է Երևան համայնքին, ուրեմն պետք է հանձնեն։ Եթե չի գալիս, ես կիմանամ, ոնց կանեմ։ Էդ շանտաժի լեզվով չի լինի խոսել»։

Մանրամասները՝ տեսանյութում։